Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԶԱՔԱՐԵԱՅ 3:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Այսպէս ասէ Տէր ամենակալ. Եթէ ի ճանապարհս իմ գնասցես, եւ զհրամանս իմ պահեսցես, դու դատեսցիս զտուն իմ. եւ եթէ պահեսցես զսրահս իմ, եւ տաց քեզ որ շրջիցին ի մէջ դոցա որ կանդ աւադիկ՝՝։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԶԱՔԱՐԵԱՅ 3:7
30 Iomraidhean Croise  

Փոխանակ զի լուաւ Աբրահամ հայր քո ձայնի իմում, եւ պահեաց զհրամանս իմ եւ զպատուիրանս իմ եւ զիրաւունս իմ եւ զօրէնս իմ։


եւ պահեսցես զպահպանութիւնս Տեառն Աստուծոյ քո, գնալ ի ճանապարհս նորա եւ պահել զպատուիրանս նորա եւ զիրաւունս եւ զդատաստանս եւ զվկայութիւնս նորա, զգրեալս յօրէնս Մովսիսի. զի ի միտ առնուցուս զոր առնիցես, ըստ ամենայնի զոր պատուիրեմ քեզ՝՝։


Եւ եթէ գնասցես ի ճանապարհս իմ պահել զհրամանս իմ եւ զպատուիրանս իմ որպէս եւ գնաց Դաւիթ հայր քո, եւ բազմացուցից զաւուրս քո։


Եւ պահէին զպահպանութիւնս խորանին վկայութեան, եւ զպահպանութիւնս որդւոցն Ահարոնի եղբարցն իւրեանց պաշտել ի տանն Տեառն։


Այլ որ ամփոփեցինն կերիցեն զնա՝ եւ օրհնեսցեն զՏէր, եւ որ ժողովեցինն զնա՝ արբցեն ի սրահս սրբութեանց իմոց։


Եւ ոչ պահեցէք զպահպանութիւնս սրբութեանց իմոց, եւ կարգեցէք զնոսա պահել զպահպանութիւնս սրբութեան սրբութեանց իմոց։


քահանայիցն սրբեցելոց, որդւոցն Սադովկայ, որք պահեն զպահպանութիւնս տանն Տեառն՝՝, որք ոչ մոլորեցան ի մոլորութիւն որդւոցն Իսրայելի՝ որպէս մոլորեցան Ղեւտացիքն։


Եւ ասէ Մովսէս ցԱհարոն. Այս է զոր ասաց Տէր. ասէ. Ի մերձաւորս իմ սրբեցայց, եւ առաջի ամենայն ժողովրդեան իմոյ փառաւորեցայց։ Եւ ստրջացաւ Ահարոն։


Եւ առ դրան խորանին վկայութեան նստիցիք զեւթն օր, զցայգ եւ զցերեկ, եւ պահեսջիք զպահպանութիւնս Տեառն զի մի՛ մեռանիցիք. զի այնպէս պատուիրեաց ինձ Տէր։


Եւ դնէր վկայութիւն հրեշտակն Տեառն ընդ Յեսուայ եւ ասէր.


Եւ հեռաւորք ի նոցանէ եկեսցեն եւ շինեսցեն զտուն Տեառն. եւ ծանիջիք թէ Տէր ամենակալ առաքեաց զիս առ ձեզ. եւ եղիցի, եթէ լսելով լուիցէք ձայնի Տեառն Աստուծոյ ձերոյ։


Պատասխանի ետ հրեշտակն որ խօսէր յիս՝ եւ ասէ. Դոքա են չորք հողմք երկնից, որ ելանեն կալ՝՝ առաջի Տեառն ամենայն երկրի։


Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ասեմ ձեզ զի դուք որ եկիք զկնի իմ, ի միւսանգամ գալստեան՝՝, յորժամ նստցի Որդի մարդոյ յաթոռ փառաց իւրոց, նստջիք եւ դուք յերկոտասան աթոռ՝ դատել զերկոտասան ազգն Իսրայելի։


զի ուտիցէք եւ ըմպիցէք ի սեղան իմ յարքայութեանն իմում. եւ նստիցիք յերկոտասան աթոռ՝՝ դատել զերկոտասան ազգն Իսրայելի։


Ի տան Հօր իմոյ օթեվանք բազում են. ապա թէ ոչ՝ ասացեալ էր իմ ձեզ. Եթէ երթամ, եւ պատրաստեմ ձեզ տեղի։


Որ յաղթէ՝ տաց նմա նստել ընդ իս յաթոռ իմ, որպէս եւ ես յաղթեցի եւ նստայ յաթոռ Հօր իմոյ։


Lean sinn:

Sanasan


Sanasan