Յաւուրսն յայնոսիկ ժողովեսցին տունն Իսրայելի առ տունն Յուդայ՝՝. եւ եկեսցեն ի միասին ի հիւսիսոյ եւ յամենայն գաւառաց՝՝ յերկիրն յորում ժառանգեցուցի զհարս նոցա։
Ահաւասիկ ես ածից զնոսա յերկրէ հիւսիսոյ, եւ ժողովեցից զնոսա ի ծագաց երկրէ ի տօնն պասեք. եւ ծնցին որդիս ի բազմութիւն յոյժ՝՝. ի միջի նոցա կոյրն, կաղն, յղին եւ ծնեալն, միահամուռ ժողովուրդ մեծ, դարձցին այսր։
Փախերուք ի միջոյ Բաբելոնի, եւ ապրեցուցէք իւրաքանչիւր զանձն իւր, եւ մի՛ կործանիցիք յանիրաւութեանց նորա. զի ժամանակ վրէժխնդրութեան է նորա ի Տեառնէ, զհատուցումն նորա ինքն հատուսցէ։
Վասն այնորիկ ասա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Թէ մերժեցից զնոսա յազգս, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն երկիր. եւ եղէց նոցա փոքր մի ի սրբութիւն ի գաւառսն յոր մտանիցեն ի նոսա։
Եւ ըստ ամենայն խուսափանաց նորա, յամենայն պատերազմունս՝՝ նորա սրով անկցին, եւ զմնացորդս նորա ընդ ամենայն հողմս ցրուեցից՝՝. եւ ծանիջիք զի ես Տէր խօսեցայ։
Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. եւ չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, եւ զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։
Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր. Դարձայց առ Երուսաղէմ գթութեամբ, եւ տունն իմ վերստին շինեսցի, ասէ Տէր ամենակալ. եւ չափ ձգեսցի միւսանգամ ի վերայ Երուսաղեմի։
Եւ ցրուեսցէ զքեզ Տէր Աստուած քո՝՝ ընդ ամենայն ազգս, ի ծագաց երկրի մինչեւ ի ծագս երկրի, եւ ծառայեսցես անդ աստուածոց օտարաց, փայտից եւ քարանց, զորս ոչ գիտէիր դու եւ հարք քո։
Եւ Բոոս ել ի դուռնն եւ նստաւ անդ. եւ ահա անցանէր առ նովաւ մերձաւորիչն զորմէ խօսեցաւ Բոոս. եւ ասէ ցնա Բոոս. Անց նիստ աստ վայր մի եւ մնա՝՝։ Եւ նա անց նստաւ։