Ասա ցտունդ Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ես պղծեցից զսրբութիւնս իմ, զհպարտութիւն զօրութեան ձերոյ, զցանկալիս աչաց ձերոց, եւ յորս խնայենն անձինք ձեր. ուստերքն ձեր եւ դստերք ձեր որ ի ձէնջ մնացեալ են՝ ի սուր անկցին։
Եւ հովուեցից խաշինն կոտորելոյ յերկրին Քանանացւոց։ Եւ առից ինձ երկուս գաւազանս. զմին կոչեցից Գեղեցկութիւն, եւ զերկրորդն կոչեցից Վիճակ, եւ արածեցից զխաշինսն։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Ասացի թէ տուն քո եւ տուն հօր քո շրջեսցին առաջի իմ մինչեւ ցյաւիտեան. եւ արդ ասէ Տէր. Քաւ լիցի ինձ. այլ զփառաւորիչս իմ փառաւորեցից, եւ որ արհամարհէն զիս՝ անարգեսցի։