Եւ տեսեալ թզենի մի ի վերայ ճանապարհին՝ եկն ի նա, եւ ոչինչ եգիտ ի նմա, բայց միայն տերեւ. եւ ասէ ցնա. Մի՛ այսուհետեւ ի քէն պտուղ եղիցի յաւիտեան։ Եւ առ ժամայն չորացաւ թզենին։
Ոչ եթէ դուք ընտրեցէք զիս, այլ ես ընտրեցի զձեզ, եւ եդի զձեզ զի դուք երթայցէք եւ պտղաբերք լինիցիք, եւ պտուղն ձեր կացցէ, եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ՝ տացէ ձեզ։
Եւ զամենայն ինչ ցուցի ձեզ, զի այսպէս պարտ է վաստակել եւ դարմանել զհիւանդս, եւ յիշել զբանն Տեառն Յիսուսի, զոր ինքն իսկ ասաց. Երանելի է մանաւանդ տալն քան առնուլն։
Հաւատարիմ է բանս. եւ ի սոյն կամիմ զքեզ հաստատուն լինել, զի փոյթ արասցեն գործոց բարեաց վերակացու լինել հաւատացեալքն յԱստուած, զի այն է բարի եւ օգտակար մարդկան։