Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԱՌ ՏԻՏՈՍ ԹՈՒՂԹ 2:8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

8 զբանն ողջմտութեան, անպարսաւ լինել, զի որ հակառակորդն իցէ՝ յամօթ լիցի, եւ մի՛ ինչ ունիցի ասել զմէնջ չարութիւն։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԱՌ ՏԻՏՈՍ ԹՈՒՂԹ 2:8
15 Iomraidhean Croise  

Եւ ասացի. Ոչ բարւոք է գործդ զոր դուքդ առնէք, վասն զի ոչ երկնչիք յԱստուծոյ. եւ վասն այսորիկ ոչ եւս զերծաք մեք ի նախատանաց հեթանոսաց, ի թշնամեաց մերոց։


Լուարուք զպատգամս Տեառն որ դողայք ի բանից նորա. խօսեցարուք, եղբարք մեր, ընդ ատելիս ձեր եւ ընդ գարշեցուցիչս. զի անուն Տեառն փառաւորեսցի՝՝, եւ երեւեսցի յուրախութեանն ձերում. եւ նոքա ամաչեսցեն։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Երթայք, տուք զկայսերն կայսեր, եւ զԱստուծոյն՝ Աստուծոյ։ Եւ զարմացան ընդ նա։


Եւ մատուցեալ մի ոմն ի դպրացն՝ լսէր նոցա մինչ վիճէինն. իբրեւ ետես թէ բարւոք ետ նոցա զպատասխանին, եհարց ցնա եւ ասէ՝՝. Ո՞ր պատուիրան է առաջին։


Եւ ասէ ցնա դպիրն. Բարւոք է, վարդապետ, ճշմարտութեամբ ասացեր թէ մի է Աստուած, եւ ոչ գոյ այլ բաց ի նմանէ.


Եւ տեսեալ Յիսուսի թէ իմաստութեամբ ետ զպատասխանին՝ ասէ ցնա. Չես հեռի յարքայութենէ Աստուծոյ։ Եւ ոչ եւս ոք իշխէր ինչ հարցանել զնա։


Եւ զայս իբրեւ ասաց, յամօթ լինէին ամենեքին որ հակառակն կային նմա. եւ ամենայն ժողովուրդն ուրախ լինէր ի վերայ ամենայն փառաւորութեանցն որ գործէին ի նմանէ։


Ապա եթէ ոչ ոք հնազանդեսցի բանիս մերում թղթովդ այդուիկ, դուք նշանակեսջիք զնա, եւ մի՛ խառնակեսջիք ընդ նմա, զի պատկառեսցէ։


Կամիմ զմանկամարդացդ ամուսնանալ, որդիս ծնանել, տնարարս լինել, եւ մի՛ ինչ պատճառս տալ հակառակորդին ի հայհոյութեան աղագս։


Իսկ եթէ ոք այլազգ ինչ ուսուցանիցէ, եւ ոչ անսայցէ ողջմտութեան բանից Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ ըստ աստուածպաշտութեան վարդապետութեանն.


Ուսցին եւ մերքն եւս բարեաց գործոց վերակացու լինել ի պէտս կարեւորս, զի մի՛ անպտուղք լինիցին։


զվարս ձեր ի մէջ հեթանոսաց պարկեշտս ցուցանել, զի որով բամբասիցեն զձեզ իբրեւ զչարագործս, ի բարւոք գործոցն ձերոց դիտեալ՝ փառաւոր առնիցեն զԱստուած յաւուրն այցելութեան։


Զի այսպէս են կամք Աստուծոյ, բարեգործացն պապանձեցուցանել զանզգամ մարդոց զանգիտութիւն.


ունիցիք բարս քաղցունս, զի որով չարախօսիցեն զձէնջ յամօթ լիցին որք բամբասեն զձեր բարւոք գնացս ի Քրիստոս։


Lean sinn:

Sanasan


Sanasan