Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




Երգ Երգոց 7:9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

9 Կոկորդ քո իբրեւ զգինի ազնիւ։ Հարսնն ի դէմս դստերացն եւ թագուհեացն ասէ.՝՝ Երթեալ զհետ եղբօրորդւոյ իմոյ յուղղութիւնս, բաւականեալ շրթամբք իմովք եւ ատամամբք՝՝։

Faic an caibideil Dèan lethbhreac




Երգ Երգոց 7:9
18 Iomraidhean Croise  

Խորիսխ մեղու՝ բանք բարիք, եւ քաղցրութիւն նորա բժշկութիւն հոգւոց։


Մի՛ արբենայք գինեաւ. այլ խօսեցարուք ընդ մարդս արդարս, եւ խօսեցարուք ընդ միմեանս ի հրապարակս։ Ապա եթէ ի տաշտս եւ ի բաժակս արձակեսցես զաչս քո, յետոյ շրջիցիս մերկագոյն քան զսանդատոռն։


Աղաւնեակ իմ ընդ հովանեաւ վիմիդ առ պատուարաւ պարսպիդ, երեւեցո ինձ զերեսս քո, եւ լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է եւ տեսիլ քո գեղեցիկ։


Կոկորդ նորա լի քաղցրութեամբ, եւ ամենեւին ցանկալի։ Այն է եղբօրորդին իմ, եւ այն է մերձաւոր իմ, դստերք Երուսաղեմի։


Ես ննջեմ, եւ սիրտ իմ արթուն կայ։ Հարսնն զգայ զփեսային բախել զդուռնն.՝՝ Ձայն եղբօրորդւոյ իմոյ բախէ ի դրանն։ Փեսայն ասէ.՝՝ Բաց ինձ, քոյր իմ, մերձաւոր իմ, աղաւնի իմ, կատարեալ իմ. զի գլուխ իմ լցաւ ցօղով, եւ վարսք իմ ի շաղից գիշերոյ։


Եւ զայս գիտասջիք վասն ժամանակիս, զի արդ ժամ իսկ է մեզ ի քնոյ զարթնուլ. զի այժմ մերձ է մեզ փրկութիւն քան յորժամ հաւատացաքն.


Ամենայն բան տգեղ ի բերանոյ ձերմէ մի՛ ելցէ, այլ որ ինչ բարին է ի շինած պիտոյից, զի տացէ շնորհս այնոցիկ որ լսենն։


Եւ բանն ձեր յամենայն ժամ լի շնորհօք Տեառն՝ իբրեւ՝՝ աղիւ համեմեալ լիցի, գիտել որպէս արժան իցէ ձեզ իւրաքանչիւր ումեք տալ պատասխանի։


Արդ ի ձեռն նորա մատուսցուք պատարագ օրհնութեան յամենայն ժամ Աստուծոյ. այսինքն է՝ զպտուղ շրթանց խոստովանելոց յանուն նորա։


Եւ լուայ ձայն յերկնից որ ասէր ցիս. Գրեա. Երանի մեռելոցն որք ի Տէր ննջեցին՝ այժմիկ վաղվաղակի՝՝. զայս ասէ Հոգին, քանզի հանգեան յաշխատութենէ իւրեանց. բայց միայն՝՝ գործք իւրեանց չոգան զհետ նոցա։


Lean sinn:

Sanasan


Sanasan