3 Գտին զիս պահապանքն որ շրջէին ընդ քաղաքն։ Հարսնն ցպահապանսն ասէ.՝՝ Միթէ զոր սիրեաց անձն իմ տեսէ՞ք։
Փեսայն ցհարսնն ասէ.՝՝ Եթէ ոչ ծանիցես զանձն քո, գեղեցիկդ ի կանայս, ել դու զհետ գարշապարացն հօտից, եւ արածեա զուլս քո ի վրանս հովուաց։
Գտին զիս պահապանքն որ շրջէին ի քաղաքին, հարին եւ վիրաւորեցին զիս. հանին յինէն զխլայն իմ պահապանք պարսպացն։
Տեսէք զի կուրացան ամենեքին, եւ՝՝ ոչ գիտեն զհանճար. ամենեքին իբրեւ շունք համրացեալք որ ոչ կարիցեն հաջել. յերազանան յանկողինս իւրեանց, սիրեն զնիրհել։
Ի վերայ պարսպացն քոց, Երուսաղէմ, պահապանս կացուցի. զօրն ողջոյն եւ զգիշերն ամենայն, որ մինչեւ յանգ մի՛ դադարեսցեն յիշել զՏէր։
Որդի մարդոյ, դէտ կացուցի զքեզ տանդ Իսրայելի. եւ լուիցես յինէն զպատգամս, եւ սպառնասցես նոցա իբրեւ՝՝ յինէն։
Ասէ ցնա Յիսուս. Կին դու, զի՞ լաս, զո՞ խնդրես։ Նմա այսպէս թուեցաւ թէ պարտիզպանն իցէ, ասէ ցնա. Տէր, եթէ դու բարձեր զնա, ասա ինձ ուր եդիր զնա, զի ես առից զնա։
Ունկնդիր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատակ կացէք նոցա, զի նոքա տքնին վասն ոգւոց ձերոց, որպէս թէ համարս տալոց իցեն ընդ ձեր՝՝. զի խնդութեամբ արասցեն զայն եւ մի՛ յոգւոց հանելով, զի այն ոչ յօգուտ ձեր է։