17 Եւ կոչեցին անուն նմա դրացիքն եւ ասեն. Ծնաւ որդի Նոոմինայ, եւ կոչեցին զանուն նորա Ովբէդ. նա է հայր Յեսսեայ հօր Դաւթի։
Եւ ա՛ռ Նոոմին զմանուկն եւ եդ ի ծոց իւրում. եւ եղեւ նմա դայեակ։
Եւ այս են ծնունդք Փարեսի. Փարէս ծնաւ զԵսրովմ,
Ովբէթ ծնաւ զՅեսսէ, Յեսսէ ծնաւ զԴաւիթ։
Եւ ասէ Տէր ցՍամուէլ. Մինչեւ յե՞րբ սուգ առնուս ի վերայ Սաւուղայ. եւ ես անարգեցի զնա չթագաւորել ի վերայ Իսրայելի. լից զեղջեւր քո իւղով, եւ եկ առաքեմ զքեզ առ Յեսսէ մինչեւ ցԲեթղեհեմ՝՝. զի տեսի ես յորդւոցն նորա թագաւորել ինձ ի թագաւոր։
Եւ էր այր մի որդի առն Եփրաթացւոյ, եւ նա ի Բեթղեհեմէ Յուդայ, եւ անուն նորա Յեսսէ. եւ էին նորա որդիք ութ. եւ այրն յաւուրս Սաւուղայ ծերացեալ հասեալ յարս։