Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ ԱՌ ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 9:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 եւ ոչ որ զաւակն Աբրահամու են՝ ամենեքեան որդիք իցեն. այլ Իսահակաւ կոչեսցի քեզ զաւակ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ ԱՌ ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 9:7
11 Iomraidhean Croise  

Եւ ասէ Աստուած ցԱբրահամ. Մի՛ ինչ խիստ թուեսցի առաջի քո վասն մանկանն եւ վասն աղախնոյն. զամենայն զոր ինչ ասիցէ քեզ Սառա՝ լուր ձայնի նորա. զի Իսահակաւ կոչեսցի քեզ զաւակ։


եւ մի՛ համարիցիք ասել յանձինս թէ՝ Ունիմք մեք հայր զԱբրահամ. ասեմ ձեզ, զի կարող է Աստուած ի քարանցս յայսցանէ յարուցանել որդիս Աբրահամու։


Եւ նա ասէ. Ոչ, հայր Աբրահամ, բայց եթէ ի մեռելոց ոք երթիցէ առ նոսա, եւ ապաշխարեսցեն։


Արարէք այսուհետեւ պտուղս արժանիս ապաշխարութեան. եւ մի՛ սկսանիցիք ասել եթէ՝ Ունիմք հայր զԱբրահամ. զայս ասեմ ձեզ, եթէ կարող է Աստուած ի քարանցս յայսցանէ յարուցանել որդիս Աբրահամու։


Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Զաւակ Աբրահամու եմք, եւ ոչ ումեք երբեք ծառայեցաք. զիա՞րդ ասես թէ՝ Ազատք լինիջիք։


Այլ որ յաղախնոյն էր՝ ըստ մարմնոյ ծնեալ էր, եւ որ յազատէն՝ ըստ աւետեացն.


Այլ մեք, եղբարք, ըստ Իսահակայ աւետեացն որդիք եմք։


Զի թլփատութիւնն մեք եմք, որ Հոգւովն Աստուծոյ՝՝ պաշտեմք, եւ պարծիմք ի Քրիստոս Յիսուս, եւ ոչ ի մարմին պանծացեալ եմք։


Որում ասացաւն, թէ Իսահակաւ կոչեսցի քեզ զաւակ.


Lean sinn:

Sanasan


Sanasan