Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
եւ եղիցի յետ այսորիկ յաւուրս յետինս, ասէ Աստուած, հեղից յՈգւոյ իմմէ ի վերայ ամենայն մարմնոյ, եւ մարգարէասցին ուստերք ձեր եւ դստերք ձեր, եւ երիտասարդք ձեր տեսիլս տեսցեն, եւ ծերք ձեր երազովք յերազեսցին։
ըստ ակնկալութեան եւ յուսոյն իմոյ, զի մի՛ իւիք յամօթ եղէց, այլ ամենայն համարձակութեամբ, որպէս յամենայն ժամ եւ այժմ, մեծասցի Քրիստոս ի մարմնի իմում, եթէ՛ կենօք եւ եթէ՛ մահու։