Զի ուրախութեամբ ելջիք, եւ ցնծութեամբ ուսանիջիք՝՝. զի լերինք եւ բլուրք կայտռեսցեն ընդունել զձեզ՝՝ ուրախութեամբ, եւ ամենայն ծառք անտառի ծափս հարցեն ոստովք իւրեանց՝՝։
Ամէն ամէն ասեմ ձեզ, զի՝ Որ զբանն իմ լսէ եւ հաւատայ այնմ որ առաքեացն զիս՝ ընդունի զկեանսն յաւիտենականս. եւ ի դատաստան ոչ մտանէ, այլ փոխեցաւ ի մահուանէ ի կեանս։
Զայս գիտեմք եթէ ոչ արդարանայ մարդ ի գործոց օրինաց, եթէ ոչ ի հաւատոցն Յիսուսի Քրիստոսի. եւ մեք ի Քրիստոս Յիսուս հաւատացաք, զի արդարասցուք ի հաւատոցն Քրիստոսի, եւ ոչ ի գործոց օրինաց. զի ի գործոց օրինաց ոչ արդարասցի ամենայն մարմին։