Ամենայն անօթ վնասակար ի քեզ ոչ աջողեսցի. եւ զամենայն բարբառ որ յարիցէ ի վերայ քո ի դատաստան՝ պարտեսցես, եւ ամենայն դատախազք քո ի նմին. զի գոյ՝՝ ժառանգութիւն պաշտօնէից Տեառն. եւ դուք եղիցիք ինձ իրաւացիք՝՝ ասէ Տէր։
Եւ նշանակ առ զթլփատութիւնն, կնիք արդարութեան հաւատոցն որ յանթլփատութենէ անտի. զի եղիցի նա հայր ամենայն հաւատացելոց որ յանթլփատութենէ անտի իցեն, առ ի համարելոյ եւ նոցա յարդարութիւն.
Երանեալ ես դու, Իսրայէլ, ո՞ նմանեսցէ քեզ, ժողովուրդ ընտրեալ ի Տեառնէ. պաշտպանեսցէ քեզ օգնականն քո, եւ սուր՝ պարծանք քո. եւ եկեսցեն թշնամիք քո, եւ դու ելցես ի վերայ պարանոցի նոցա՝՝։
որ փրկեացն զմեզ եւ կոչեաց ի կոչումն սուրբ, ոչ ըստ գործոց մերոց, այլ ըստ իւրում յառաջադրութեանն եւ շնորհաց, որ տուաւ մեզ ի Քրիստոս Յիսուս յառաջ քան զժամանակսն յաւիտենից։