Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ ԱՌ ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 3:9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

9 Եւ արդ ի՞ւ իւիք առաւել իցեմք. ապաքէն եւ ոչ իւիք. քանզի յառաջագոյն իսկ մեղադիր եղեաք Հրէից եւ հեթանոսաց, ամենեցուն ընդ մեղօք լինելոյ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ ԱՌ ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ ԹՈՒՂԹ 3:9
21 Iomraidhean Croise  

Ո՞վ պարծեսցի սիրտ սուրբ ունել, կամ ո՞վ համարձակիցի՝ եթէ սուրբ իցէ ի մեղաց։


որք ասէին. Ի բաց կաց յինէն, մի՛ մերձենար յիս զի սուրբ եմ։ Այս է ծուխ բարկութեան իմոյ՝ յորում հուր բորբոքեալ է զամենայն աւուրս։


Եւ տեսեալ փարիսեցւոյն որ կոչեաց զնա՝ ասէր ընդ միտս իւր. Սա թէ մարգարէ ոք էր, ապա գիտէր թէ ով կամ որպիսի ոք կին մերձենայ ի սա. զի մեղաւոր է։


Քանզի յայտնելոց է բարկութիւն Աստուծոյ յերկնից ի վերայ ամենայն ամպարշտութեան եւ անիրաւութեան մարդկան, որք զճշմարտութիւնն անիրաւութեամբ ունին.


Քանզի արգել Աստուած զամենեսին յանհաւանութիւն, զի ամենեցուն ողորմեսցի։


Իսկ արդ զոր խնդրէրն Իսրայէլ, այնմ ոչ եհաս. բայց ընտրութիւնն եհաս, եւ այլքն կուրացան,


Վասն որոյ առանց պատասխանի տալոց ես, ով մարդ, որ դատիսդ. զի որով դատիս զընկերն՝ զանձն քո դատապարտես, զի դու զնոյն գործես՝ որով դատիսն։


Իսկ արդ զի՞նչ աւելի է Հրէին, կամ զի՞նչ օգուտ ի թլփատութենէ անտի։


Բայց գիտեմք, որ ինչ միանգամ օրէնքն ասեն՝ այնոցիկ որ ընդ օրինօքն են, ասեն. զի ամենայն բերան խցցի, եւ դատապարտ լիցի ամենայն աշխարհ՝ Աստուծոյ։


Իսկ արդ եթէ ապիրատութիւն մեր զԱստուծոյ արդարութիւնն յանդիման կացուցանէ, զի՞նչ ասեմք. միթէ անիրա՞ւ ինչ է Աստուած որ ածէ զբարկութիւն.


Իսկ արդ զիա՞րդ. մեղիցո՞ւք զի չեմք ընդ օրինօք, այլ՝ ընդ շնորհօք. քաւ լիցի։


Գիտեմ զի օրէնքն հոգեւոր են, այլ ես մարմնաւոր եմ ընդ մեղօք վաճառեալ։


Իսկ արդ զի՞նչ ասեմ, թէ զոհեալն իցէ՞ ինչ. եւ կամ կուռքն իսկ իցե՞ն ինչ։


Իսկ արդ՝ զի՞նչ իցէ. կացից յաղօթս հոգւով, կացից յաղօթս եւ մտօք. սաղմոս ասացից հոգւով, սաղմոս ասացից եւ մտօք։


Իսկ արդ ո՞վ է որ քննիցէ՝՝ զքեզ. զի՞նչ ունիս զոր ոչ իցէ առեալ. եւ եթէ առեր, զի՞ պարծիս իբրեւ զչառեալ։


Զի որ միանգամ ի գործոց օրինացն են, ընդ անիծիւք են. քանզի գրեալ է թէ՝ Անիծեալ ամենայն մարդ որ ոչ կացցէ յամենայն գրեալսն ի գիրս օրինաց՝ առնել զամենայն։ ՎՋ


Այլ փակեցին գիրք զամենեսին ընդ մեղօք, զի աւետիքն ի հաւատոց անտի Յիսուսի Քրիստոսի տացին հաւատացելոց։


Բայց այս զի՞նչ է. որով օրինակաւ եւ իցէ, եթէ՛ պատճառանօք եւ եթէ՛ ճշմարտութեամբ, Քրիստոս պատմի, եւ ընդ այս խնդամ, այլ եւ ուրախ եւս եղէց։


Lean sinn:

Sanasan


Sanasan