8 Եւ մի՛ ումեք պարտապան գտանիցիք, բաց զմիմեանս սիրելոյ. զի որ սիրէ զընկերն՝ զօրէնսն կատարէ.
Զամենայն զոր միանգամ կամիջիք թէ արասցեն ձեզ մարդիկ, այնպէս եւ դուք արարէք նոցա, զի այս իսկ են օրէնքն եւ մարգարէք։
Պատուիրան նոր տամ ձեզ, զի սիրիցէք զմիմեանս. որպէս սիրեցի ես զձեզ, զի եւ դուք սիրեսջիք զմիմեանս։
Սէր ընկերի իւրում չար ոչ առնէ, լրումն օրինացն սէր է։
Արդ հատուցէք իւրաքանչիւր զպարտս. որում զհարկ՝ զհարկն, որում զմաքս՝ զմաքսն, որում զերկեւղ՝ զերկեւղն, որում զպատիւ՝ զպատիւն։
Զի ամենայն օրէնք ի մի բան կատարին, ի Սիրեսցեսն զընկեր քո իբրեւ զանձն քո։
Եւ ի վերայ այսր ամենայնի զսէրն՝ որ է զօդ կատարմանն.
Քանզի գլուխ պատուիրանին սէր է, ի սուրբ սրտէ եւ ի մտաց բարեաց եւ յանկեղծաւոր հաւատոց.
Ապա թէ զօրէնսն կատարիցէք զարքունականս ըստ Գրոց, եթէ՝ Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո, բարւոք առնէք։
Այսուիկ յայտնի են ի միմեանց որդիք Աստուծոյ եւ որդիք Սատանայի։ Ամենայն որ ոչ առնէ զարդարութիւն՝ չէ նա յԱստուծոյ, եւ որ ոչ սիրէ զեղբայր իւր.