Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
Եւ տուտն նորա քարշէր զերրորդ մասն աստեղաց երկնից, եւ արկ զնոսա յերկիր. եւ վիշապն կայր առաջի կնոջն որ հանդերձեալ էր ծնանել, զի յորժամ ծնցի կինն զորդի իւր, կլցէ զնա վիշապն։
Եւ չորրորդ հրեշտակն փողեաց, եւ վիրաւորէր երրորդ մասն արեգական եւ երրորդ մասն լուսնի եւ երրորդ մասն աստեղաց. եւ խաւարէր՝՝ երրորդ մասն նոցա, եւ երրորդ մասն գիշերոյ՝՝ նոյնպէս։
Եւ առաջին հրեշտակն եհար զփողն, եւ եղեւ կարկուտ եւ հուր եւ արիւն խառնեալ, եւ անկաւ յերկիր, եւ զերրորդ մասն երկրի այրեաց, եւ զերրորդ մասն ծառոց այրեաց, եւ զամենայն դալար խոտոյ այրեաց։