Ահաւասիկ ես ի վերայ քո, լեառնդ ապականիչ, ասէ Տէր, որ ապականէիր զամենայն երկիր. եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ քո, եւ թաւալեցուցից զքեզ ի վիմացդ, եւ տաց զքեզ ի լեառն այրեցեալ.
Եւ մարգարէ ոք թէ խաբեսցի եւ խօսեսցի բան ինչ, ես Տէր մոլորեցուցի զմարգարէն զայն. եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ նորա, եւ սատակեցից զնա ի միջոյ ժողովրդեան իմոյ Իսրայելի։
Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու՝՝ արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու՝՝։
ամէն ասեմ ձեզ. Որ ոք ասիցէ լերինս այսմիկ. Բարձիր եւ անկիր ի ծով, եւ ոչ երկմտիցէ ի սրտի իւրում, այլ հաւատայցէ թէ զոր ասէն՝ լինի, եղիցի նմա զոր ինչ եւ ասիցէ։
Եւ տուտն նորա քարշէր զերրորդ մասն աստեղաց երկնից, եւ արկ զնոսա յերկիր. եւ վիշապն կայր առաջի կնոջն որ հանդերձեալ էր ծնանել, զի յորժամ ծնցի կինն զորդի իւր, կլցէ զնա վիշապն։
Եւ առաջին հրեշտակն եհար զփողն, եւ եղեւ կարկուտ եւ հուր եւ արիւն խառնեալ, եւ անկաւ յերկիր, եւ զերրորդ մասն երկրի այրեաց, եւ զերրորդ մասն ծառոց այրեաց, եւ զամենայն դալար խոտոյ այրեաց։