Եւ ոչ կամեցաւ հայրն նորա, այլ ասէ. Գիտեմ որդեակ, գիտեմ. եւ դա եղիցի ի ժողովուրդ, եւ դա բարձրասցի. այլ եղբայրս դորա կրտսեր՝ եղիցի մեծ քան զդա, եւ զաւակ սորա եղիցի ի բազմութիւն ազգաց։
Եւ որդւոցն Բենիամինի՝ ըստ ազգս իւրեանց, ըստ գունդս իւրեանց, ըստ տանց նահապետաց իւրեանց, ըստ թուոյ անուանց նոցա, ըստ գլխոց իւրեանց, ամենայն արու՝՝ ի քսանամենից եւ ի վեր, ամենայն որ ելանէր ի զօրու՝
Եւ յետ այսորիկ տեսի եւ ահա ժողովուրդ բազում որոց ոչ գոյր թիւ, յամենայն հեթանոսաց եւ յամենայն ազգաց եւ յամենայն լեզուաց եւ յամենայն ժողովրդոց, որք կային առաջի աթոռոյն եւ առաջի Գառինն՝ արկեալ զիւրեամբք հանդերձս սպիտակս, եւ արմաւենիս ի ձեռս իւրեանց։