26 այլ փառք եւ պատիւ ազգաց՝՝։
Վասն այսորիկ ժողովուրդ իմ դարձցին այսրէն, եւ աւուրք իմ լի կատարեալ գտցին՝՝ ի նոսա։
Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
Եւ բացցին դրունք քո հանապազորդ ի տուէ եւ ի գիշերի, եւ մի՛ փակեսցին, կրել ի քեզ զզօրութիւն ազգաց. եւ զթագաւորս իւրեանց ածիցեն առ քեզ։
Եւ դիեսցես զկաթն հեթանոսաց, եւ զմեծութիւն թագաւորաց կերիցես՝՝. եւ ծանիցես թէ ես եմ Տէր, որ ապրեցուցանեմ եւ փրկեմ զքեզ Աստուած Իսրայելի՝՝։
Եւ գնային հեթանոսք ի լոյս նորա. եւ թագաւորք երկրի լուսազգեաց լինէին ի փառաց նորա՝՝։