Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ՍՐԲՈՅՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՔԵԼՈՅ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ՝՝ 2:20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

20 Այլ ասեմ առ քեզ բազում. զի թողեր զկինն զՅեզաբէլ, որ ասէր զինքն մարգարէ, եւ ուսուցանէր մոլորութիւն զծառայս իմ՝ պոռնկել եւ ուտել զզոհեալ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ՍՐԲՈՅՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՌԱՔԵԼՈՅ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ՝՝ 2:20
19 Iomraidhean Croise  

Եւ ոչ ինչ էր նմա ընդհատ գնալ ըստ մեղաց Յերոբովամայ որդւոյ Նաբատայ. եւ ա՛ռ կին զՅեզաբէլ դուստր Յովբաղայ արքայի Սիդոնացւոց, եւ գնաց եւ ծառայեաց Բահաղու եւ երկիր եպագ նմա։


Եւ ասէ ցնա Եղիա. Քաջալերեաց, մուտ եւ արա ըստ բանի քում. այլ արասցես նախ ինձ անտի նկանակ մի փոքրիկ եւ բերցես ինձ, եւ ապա արասցես քեզ եւ մանկանց քոց՝՝։


եւ եղիցի ըմպել քեզ ջուր ի հեղեղատէն, եւ հրաման տաց ագռաւուց կերակրել զքեզ անդ։


Եւ եղեւ իբրեւ ետես Յովրամ զՅէու, եւ ասէ. Ողջո՞յն է, Յէու։ Եւ ասէ Յէու. Զի՞նչ ողջոյն է, տակաւին պոռնկութիւն Յեզաբելայ մօր քո եւ կախարդութիւնք նորա յաճախիցե՞ն։


եւ սատակեսցես զտունն Աքաաբու տեառն քո յերեսաց քոց, եւ առցես՝՝ զվրէժ արեան ծառայից իմոց մարգարէից, եւ զարեանց ամենայն ծառայից Տեառն ի ձեռաց Յեզաբելայ եւ ի ձեռաց ամենայն տան նորա։


Գուցէ դնիցեն ուխտ ընդ բնակիչս երկրին, եւ պոռնկիցին զկնի դից նոցա, եւ զոհիցեն աստուածոց նոցա, եւ կոչիցեն զքեզ, եւ ուտիցես ի զոհից նոցա։


Եւ դու, որդի մարդոյ, հաստատեա զերեսս քո ի վերայ դստերաց ժողովրդեան քո, որ մարգարէանային ի սրտից իւրեանց. մարգարեաց ի վերայ նոցա,


Այլ տալ թուղթս առ նոսա խորշել ի կերակրոց կռոց եւ ի պոռնկութենէ եւ ի մեռելոտւոյ եւ յարենէ։


ի բաց կալ ի զոհելոյ կռոց եւ յարենէ եւ ի հեղձուցելոյ եւ ի պոռնկութենէ. յորոց պահեալ զանձինս բարւոք գործէք. ողջ լերուք։


Ապա թէ ոք ասասցէ ձեզ թէ՝ Այդ զոհեալ է, մի՛ ուտիցէք վասն նորա որ գուշակն եղեւ, եւ վասն խղճի մտացն։


Այլ ունիմ առ քեզ սակաւ, զի կայ առ քեզ վարդապետութիւնն՝՝ Բաղաամու, որ ուսոյց զԲաղակ դնել գայթակղութիւն առաջի որդւոցն Իսրայելի, ուտել նոցա զոհեալ եւ պոռնկել։


Lean sinn:

Sanasan


Sanasan