Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ասա ցԱհարոն եղբայր քո. Ձգեա ձեռամբ քով զգաւազանդ քո ի վերայ գետոյն եւ ի վերայ ջրադարձից եւ ի վերայ խաղից, եւ հանցես գորտ ի վերայ երկրիդ Եգիպտացւոց։
Զի եկի, եւ ոչ գոյր մարդ. կոչեցի, եւ ոչ ոք էր որ լսէր. միթէ ո՞չ կարէ փրկել ձեռն իմ՝՝, կամ ո՞չ զօրեմ ապրեցուցանել. ահա կշտամբութեամբ իմով աւերեցից զծով, եւ զգետս ապականեցից. եւ ցամաքեսցին՝՝ ձկունք նոցա ի ջուրցն պակասութենէ, եւ մեռցին ի ծարաւոյ։
Քանզի նա ի մէջ եղբարց զատուսցէ՝՝, ածցէ ի վերայ նորա Տէր հողմ խորշակի յանապատէ, եւ ցամաքեցուսցէ զերակս նորա, եւ աւերեսցէ զաղբեւրս նորա, սա ցամաքեցուսցէ զերկիր նորա եւ զամենայն անօթս նորա ցանկալիս՝՝։