եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։
Եւ անուանեաց զանուն տեղւոյն այնորիկ Փորձութիւն եւ Բամբասանս՝՝. վասն բամբասանաց որդւոցն Իսրայելի եւ վասն փորձելոյ նոցա զՏէր եւ ասելոյ. Եթէ իցէ՞ ի մեզ Տէր եւ եթէ ոչ։
Եւ եղեւ յաւուրն երրորդի ընդ առաւօտսն ձայնք եւ փայլատակունք եւ ամպ միգախառն ի վերայ լերինն Սինայի լինէին, եւ ձայն փողոյն հնչէր մեծաձայն, եւ զարհուրեցաւ ամենայն ժողովուրդն որ էր ի բանակի անդ։
եւ ասէ ցնոսա. Զգոյշ լերուք սրտիւք ձերովք ամենայն բանիցս այսոցիկ, զորոց ես դնեմ վկայութիւն ընդ ձեզ այսօր, զոր պատուիրիցէք որդւոց ձերոց, պահել եւ առնել զամենայն բանս օրինացս այսոցիկ։