Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 81:5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

5 Ոչ իմացան եւ ոչ ի միտ առին, ի խաւարի գնացին, եւ շարժեցան ամենայն հիմունք երկրի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 81:5
17 Iomraidhean Croise  

Սիրեցի զի լուիցէ Տէր զձայն աղօթից իմոց.


Հերձ զվէմն յանապատին, եւ ետ ըմպել նոցա որպէս ի խորոյ մեծէ։


Հեղ զբարկութիւն քո ի վերայ ազգաց որ զքեզ ոչ ճանաչիցեն, ի վերայ թագաւորաց որ զանուն քո ոչ կարդացին։


Եւ ասէ Մովսէս. Այսպէս ասէ Տէր. Զհասարակ գիշերաւ ես մտից ի մէջ Եգիպտոսի։


Եւ անցից ընդ ամենայն երկիրդ Եգիպտացւոց ի գիշերիս յայսմիկ, եւ հարից զամենայն անդրանիկ երկրիդ Եգիպտացւոց ի մարդոյ մինչեւ յանասուն. եւ յամենայն դիսն Եգիպտացւոց արարից վրէժխնդրութիւն. զի ես եմ Տէր։


ասասջիք նոցա, եթէ Զոհ զատկի Տեառն է այս, յորժամ պահեաց զտունս՝՝ որդւոցն Իսրայելի յԵգիպտոս, մինչ հարկանէր զԵգիպտացիսն, եւ զտունս մեր ապրեցոյց։ Եւ խոնարհեցաւ ժողովուրդն եւ երկիր եպագ։


Եւ եղեւ ի հասարակ գիշերի եւ Տէր եհար զամենայն անդրանիկ յերկրին Եգիպտացւոց, յանդրանկանէ անտի փարաւոնի որ նստէր յաթոռ նորա, մինչեւ յանդրանիկ գերւոյն որ կայր ի վիրապի, եւ զամենայն անդրանիկ անասնոց։


Փոքր մեւս եւս, փոքր մեւս եւս վասն անզգամութեան շրթանց, յօտար լեզուս խօսիցին ընդ ժողովրդեանդ ընդ այդմիկ,


Զի ահաւասիկ ես ածից ի վերայ ձեր ազգ ի հեռաստանէ, տունդ Իսրայելի, ասէ Տէր, ազգ որ առաջին, ազգ որ յաւիտենից, ազգ որոյ ոչ լսիցես զլեզու նորա, եւ ոչ իմանայցես զխօսս նորա։


եւ զշաբաթս իմ սրբեցէք, եւ եղիցի նշանակ ընդ իս եւ ընդ ձեզ, ճանաչել ձեզ թէ ես եմ Տէր Աստուած ձեր։


եւ ըմպէք պարզեալ՝՝ գինի, եւ անոյշ իւղով օծանիք. եւ ոչ ցաւէ ձեզ վասն բեկմանն Յովսեփու։


Ածցէ ի վերայ քո ազգ ի հեռաստանէ ի ծագաց երկրի իբրեւ զխոյանալ արծուոյ, ազգ՝ զորոյ ոչ լսիցես զձայն նորա,


Եւ այս են վկայութիւնք եւ իրաւունք եւ դատաստանք, զոր խօսեցաւ Մովսէս ընդ որդիսն Իսրայելի յելանել նոցա յերկրէն Եգիպտացւոց,


Lean sinn:

Sanasan


Sanasan