3 Ողորմեա ինձ, Տէր, զի հիւանդ եմ ես. բժշկեա զանձն իմ, զի խռովեցան ոսկերք իմ։
Իսկ արդ՝ ո՞վ է համբերութիւն իմ՝ թէ ոչ դու, Տէր, կամ կար զօրութեան իմոյ՝ թէ ոչ ի քէն։՝՝
Արդ ընդէ՞ր տրտում ես, անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա առ Աստուած, խոստովանեա նմա՝՝, փրկիչ երեսաց իմոց Աստուած է։
զի դիցեն առ Աստուած զյոյս իւրեանց, եւ մի՛ մոռասցին զգործս Աստուծոյ, զպատուիրանս նորա խնդրելով խնդրեսցեն,
Ողորմեաց ինձ, Տէր, եւ տես զխոնարհութիւն իմ ի թշնամեաց իմոց. ո բարձր արարեր զիս ի դրանց մահու.
Ի վերայ իժից եւ քարբից գնասցես դու, առ ոտն կոխեսցես զառեւծն եւ զվիշապն։
Զցասումն առն հանդարտեցուցանէ ծառայ իմաստուն՝՝, այլ առն նեղասրտի ո՞վ ունիցի ժոյժ։
Բժշկեա զիս, Տէր, եւ բժշկեցայց, փրկեա զիս, Տէր, եւ փրկեցայց. զի պարծանք իմ դու ես։
Յայնժամ ասէ ցնոսա. Տրտում է ոգի իմ մինչեւ ի մահ, կացէք աստ եւ սկեցէք ընդ իս։
Իսկ Աստուած ո՞չ առնիցէ վրէժխնդրութիւն ծառայից իւրոց, որ աղաղակեն առ նա ի տուէ եւ ի գիշերի, եւ երկայնամիտ միայն լինիցի առ նոսա։
Բայց այժմ անձն իմ խռովեալ է. եւ զի՞նչ ասացից, եթէ. Հայր, ապրեցո զիս ի ժամէ աստի յայսմանէ. այլ վասն այնորիկ եկի ի ժամս յայս։