2 Տէր, զի՜ բազում եղեն նեղիչք իմ. բազումք յարեան ի վերայ իմ։
Լերինք՝՝ շուրջ են զնովաւ, Տէր շուրջ է զժողովրդեամբ իւրով յայսմ հետէ մինչեւ յաւիտեան։
Այլ դու, Տէր, օգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ։
Արի, Տէր, եւ փրկեա զիս, Աստուած իմ. զի դու հարեր զամենեսեան ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց, եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես։
Ի կարդալ իմում լուար ինձ, Աստուած, ըստ արդարութեան՝՝. ի նեղութեան ինձ անդորր արարեր. ողորմեա ինձ եւ լուր աղօթից իմոց։
Ծաներուք զի սքանչելիս արար Տէր սրբոյ իւրում. եւ Տէր լուիցէ ինձ ի կարդալ իմում առ նա։
Առաքեա, Տէր, զլոյս քո եւ զճշմարտութիւն քո, զի առաջնորդեսցեն ինձ, եւ հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո։
Երկիր պագցեն նմա ամենայն թագաւորք երկրի, եւ ամենայն ազգք ծառայեսցեն նմա։
Ելեր ի փրկութիւն ժողովրդեան քո փրկել զօծեալս քո. արկեր զգլխով անօրինաց մահ. զարթուցեր զկապանս մինչեւ ցպարանոցս ի սպառ։ Հանգիստ։
Աստուած ի Թեմանայ եկեսցէ, եւ Սուրբն ի հովանաւոր եւ յանտառախիտ լեռնէ՝՝։ Հանգիստ։ Ծածկեցին զերկինս փառք նորա, օրհնութեամբ նորա լի եղեւ երկիր։
Լարելով լարեսցես զաղեղն քո ի վերայ իշխանութեան, ասէ Տէր. գետոց պատառեցաւ երկիր։