1 Ի կատարած. Սաղմոս Դաւթի։
Եւ զի՞ եւս յաւելուցու Դաւիթ խօսել առ քեզ. եւ դու ինքնին գիտես զծառայ քո, Տէր իմ Տէր։
եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ քաւեսցես եւ արասցես. եւ տացես առն ըստ ամենայն ճանապարհաց իւրոց, որպէս եւ գիտիցես զսիրտ նորա. զի դու միայն գիտես զսիրտ ամենայն որդւոց մարդկան.
Արդ զնիստ քո եւ զել եւ զմուտ քո գիտեմ, եւ զսրտմտութիւն քո.
Զի՞նչ եւս յաւելուցու Դաւիթ փառաւորել զքեզ՝՝. դու գիտես զծառայս քո։
Եւ դու, Սողոմոն որդի իմ, ծանիր զԱստուած հարցն քոց՝՝, եւ ծառայեա նմա կատարեալ սրտիւ, եւ մտօք կամաց քոց. վասն զի զամենայն սիրտս քննէ Տէր եւ զամենայն խորհուրդս ճանաչէ. եթէ խնդրեսցես զնա՝ գտցի քեզ, եւ եթէ թողցես զնա՝ լքցէ զքեզ ի սպառ։
Աստուած օգնական իմ եւ ես յուսամ ի նա, ապաւէն իմ եղջեւր փրկութեան իմոյ, ընդունելի իմ է։՝՝
Եւ դու, Տէր, գիտես զիս, տեսեր զիս՝ եւ փորձեցեր զսիրտ իմ առաջի քո. ժողովեա զնոսա իբրեւ զոչխար ի սպանումն, եւ նուիրեա զնոսա յաւուր սպանման։
Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։
եւ չիք արարած աներեւոյթ յերեսաց նորա, այլ ամենայն ինչ մերկապարանոց կայ առաջի աչաց նորա՝ զորմէ մեր բանքս են։
Եւ առ հրեշտակն որ ի Թիւատրոյ եկեղեցին՝ գրեա. Այսպէս ասէ Որդին Աստուծոյ, որոյ աչք իւր են իբրեւ զբոց հրոյ, եւ ոտք նորա նման պղնձի ծխելոյ.
Եւ զորդիս նոցա սպանից մահուամբ, եւ ծանիցեն ամենայն եկեղեցիք թէ ես եմ որ յանդիմանեմ զերիկամունս եւ զսիրտս, եւ տամ ձեզ իւրաքանչիւր ըստ գործոց իւրեանց։