Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 13:2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

2 Տէր յերկնից նայեցաւ յամենայն որդիս մարդկան, տեսանել թէ իցէ՞ ոք իմաստուն որ խնդրիցէ զԱստուած։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԳԻՐՔ ՍԱՂՄՈՍԱՑ 13:2
44 Iomraidhean Croise  

Եւ յորժամ արբ զգինին, ասէ ցիս՝՝. Ընդէ՞ր տրտում եւ տխուր են երեսք քո. եւ ոչ ինչ են այսմ պատճառք, եթէ ոչ չարութիւն՝՝ սրտի քո։ Եւ ես երկեայ յոյժ։


Եթէ ամպարշտեցայց՝ վա՜յ է ինձ, եւ եթէ արդարացայց՝ ոչ կարեմ հայել ի վեր, զի լի եմ անարգանօք։


Ել ծուխ ի բարկութենէ նորա, եւ հուր յերեսաց նորա բորբոքեցաւ, եւ փայլատակունք հատան ի նմանէ։


Մտից առաջի սեղանոյ Աստուծոյ, առ Աստուած որ ուրախ առնէ զմանկութիւն իմ՝՝ խոստովան եղէց քեզ օրհնութեամբ, Աստուած, Աստուած իմ։


Անձն իմ յոյժ խռովեցաւ, եւ դու, Տէր, մինչեւ յե՞րբ։


Տէր Աստուած իմ, ի քեզ յուսացայ, եւ փրկեա զիս յամենայն հալածչաց իմոց եւ ապրեցո զիս.


Ես ցնծացայց յաւիտեան, սաղմոս ասացից Աստուծոյ Յակոբայ։


Տէր, Տէր մեր, զի՜ սքանչելի է անուն քո յամենայն երկրի, համբարձաւ մեծվայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս։


Սաստեցեր ի հեթանոսս, եւ կորեաւ ամպարիշտն. զանուանս նոցա ջնջեցեր յաւիտեանս յաւիտենից։


Սրտի բերկրեցելոյ երեսք ծաղկին. եւ ոգի որ ի տրտմութեան է՝ թախծեալ շրջի։


Արդ աւասիկ զոր տեսի ես՝ բարի է ուտելն եւ ըմպել, եւ տեսանել զբարութիւն յամենայն վաստակս իւր՝ զոր ջանայցէ ընդ արեգակամբ ի թիւ աւուրց կենաց իւրոց զոր ետ նմա Աստուած. զի այն է բաժին նորա։


Ընդէ՞ր որ տրտմեցուցանեն զիս՝ զօրանան, եւ վէրք իմ սաստիկք, ուստի՞ բժշկեցայց. լինելով եղեւ ինձ իբրեւ զջուր ցուրտ՝՝ յորում ոչ գոյ հաւատ։


Որ ասացեր թէ՝ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, զի յաւել Տէր աշխատութիւն ի վերայ ցաւոց իմոց. ննջեցի հեծութեամբք, եւ հանգիստ ոչ գտի։


Եւ յանբժշկական ցաւս սրտից ձերոց տարակուսելոց,՝՝


Եւ եղեն նեղիչք նորա ի գլուխս, եւ թշնամիք նորա յուրախութիւն. զի Տէր կորացոյց զնա վասն բազում ամպարշտութեան նորա. տղայք նորա վարեցան ի գերութիւն առաջի նեղչաց նորա։


Պղծութիւն նորա առաջի ոտից իւրոց՝՝, եւ ոչ յիշեաց նա զյետինս իւր. իջոյց արտասուս մեծամեծս՝՝, եւ ոչ ոք էր որ մխիթարէր զնա. տես, Տէր, զտառապանս իմ, զի բարձրացան թշնամիք իմ ի վերայ իմ։


Ընդէ՞ր մինչեւ ի սպառ մոռացար զմեզ, հարեր թողեր եւ՝՝ լքցե՞ս զմեզ մինչեւ յերկար ժամանակս։


Յայնժամ ասէ ցնոսա. Տրտում է ոգի իմ մինչեւ ի մահ, կացէք աստ եւ սկեցէք ընդ իս։


Հանապազ ընդ ձեզ էի ի տաճարին, եւ ոչ ձգեցէք ձեռս յիս. այլ այս է ձեր ժամ եւ իշխանութիւն խաւարի։


Այլ զի զայս խօսեցայ ընդ ձեզ, տրտմութիւն ելից զսիրտս ձեր։


զի տրտմութիւն է ինձ յոյժ եւ անպակաս ցաւք սրտի իմոյ։


Եւ արդարեւ խօթացաւ մերձ ի մահ, այլ Աստուած ողորմեցաւ նմա. ոչ նմա միայն՝ այլ եւ ինձ, զի մի՛ տրտմութիւն ի վերայ տրտմութեան կրիցեմ։


եւ յաւել եւս ակնածել ի Դաւթէ. եւ եղեւ Սաւուղ թշնամութեամբ ընդ Դաւթի զամենայն աւուրս։


Եւ դու պատմեցեր ինձ այսօր զոր արարեր ինձ բարիս, եւ թէ ո՛րպէս փակեաց զիս Տէր այսօր ի ձեռս քո եւ ոչ սպաներ զիս։


Lean sinn:

Sanasan


Sanasan