Այլ ես իսկ Պաւղոս աղաչեմ զձեզ հեզութեամբ եւ հանդարտութեամբ Քրիստոսի, որ յանդիման ձեզ իբրեւ տառապեալ մի եմ ի միջի ձերում. բայց ի հեռուստ համարձակիմ առ ձեզ։
Եւ յորժամ եկի առ ձեզ, թէպէտ եւ պակասեաց ինչ, ոչ զոք ի ձէնջ ձանձրացուցի, զի զպակասութիւնն իմ լցին եղբարքն եկեալք ի Մակեդոնացւոց. եւ յամենայնի առանց ծանրանալոյ ձեզ զանձն իմ պահեցի եւ պահեցից։