Եւ տեսին որդիքն Իսրայելի զերեսսն Մովսիսի զի փառաւորեալ էր տեսիլ գունոյ՝՝ երեսաց նորա. եւ արկանէր Մովսէս պատրուակ ի վերայ երեսաց իւրոց, մինչեւ անդրէն մտանելոյ եւ խօսելոյ ընդ նմա։
Բայց սիրեցէք զթշնամիս ձեր, եւ բարի արարէք ատելեաց ձերոց՝՝. եւ տուք փոխ՝ ուստի ոչ ակն ունիցիք առնուլ. եւ եղիցին վարձք ձեր բազում, եւ եղիջիք որդիք Բարձրելոյ. զի նա քաղցր է ի վերայ չարաց եւ ապաշնորհաց։
Յիշեա այժմ ուստի անկարն, եւ ապաշաւեա, եւ զառաջին գործսն քո արա. ապա թէ ոչ՝ գամ ես՝՝ վաղվաղակի, եւ շարժեցից զաշտանակս քո ի տեղւոջէ իւրմէ, եթէ ոչ ապաշխարեսցես։
Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։