19 Եւ յորժամ ձգիցի ամպն ի վերայ խորանին աւուրս բազումս, պահեսցեն որդիքն Իսրայելի զպահպանութիւն Տեառն, եւ մի՛ չուեսցեն։
Եւ եթէ ոչ վերանայր ամպն, ոչ չուէին մինչեւ ցօրն վերանալոյ։
Եւ առ դրան խորանին վկայութեան նստիցիք զեւթն օր, զցայգ եւ զցերեկ, եւ պահեսջիք զպահպանութիւնս Տեառն զի մի՛ մեռանիցիք. զի այնպէս պատուիրեաց ինձ Տէր։
Այսպէս ասէ Տէր ամենակալ. Եթէ ի ճանապարհս իմ գնասցես, եւ զհրամանս իմ պահեսցես, դու դատեսցիս զտուն իմ. եւ եթէ պահեսցես զսրահս իմ, եւ տաց քեզ որ շրջիցին ի մէջ դոցա որ կանդ աւադիկ՝՝։
Եւ պահեսցեն զամենայն սպաս խորանին վկայութեան եւ զպահպանութիւնս որդւոցն Իսրայելի եւ զամենայն գործ խորանին։
Հրամանաւ Տեառն չուէին որդիքն Իսրայելի, եւ հրամանաւ Տեառն բանակէին. զամենայն աւուրս յորս հովանի ունիցի ամպն ի վերայ խորանին, բանակեսցին որդիքն Իսրայելի՝՝։
Եւ եղիցի՝՝ յորժամ հովանի ունիցի ամպն զաւուրս թուով ի վերայ խորանին, ըստ բանի Տեառն բանակեսցին, եւ ըստ բանի Տեառն չուեսցեն։