12 եւ մի՛ թողուցուն ինչ ի նմանէ յայգ, եւ ոսկր մի՛ բեկանիցեն ի նմանէ. ըստ օրինի զատկին արասցեն զնա։
Եւ ոչ թողուցուք ի նմանէ յայգ. եւ ոսկր մի՛ բեկանիցէք ի նմանէ.՝՝ եւ որ ինչ մնայցէ ի նմանէ յայգ՝ հրով այրեսջիք։
Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի եւ ասէ. Այս է օրէն զատկի. ամենայն այլազգի մի՛ կերիցէ ի նմանէ։
Ի տան միում կերիցի. եւ մի՛ հանիցէք ի մսոյ անտի արտաքս քան զտունն, եւ ոսկր մի՛ բեկանիցէք ի նմանէ։
Եւ կերիցեն զմիսն ի գիշերիս յայսմիկ. խորովեալ հրով, եւ բաղարջ ընդ եղեգի կերիցեն։
Զի ամպն Տեառն էր ի վերայ խորանին ի տուէ, եւ հուր կայր ի վերայ նորա ի գիշերի, առաջի ամենայն տանն Իսրայելի, յամենայն ի չուս իւրեանց։
Ի չորեքտասաներորդում աւուր ամսոյն առաջնոյ արասցեն զայն ընդ երեկս, ըստ ժամանակս, ըստ օրինի իւրում, ըստ պայմանի իւրում առնիցեն զնա։
Այս եղեւ զի լցցի գիրն եթէ՝ Ոսկր նորա մի՛ փշրեսցի։