1 Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի յանապատին Սինայի, յամին երկրորդի ելանելոյ նոցա յԵգիպտոսէ յամսեանն առաջնում, եւ ասէ.
Եւ այսպէս ուտիցէք. գօտիք ձեր ընդ մէջս, եւ կօշիկք ձեր յոտս, եւ ցուպք ձեր ի ձեռին. փութանակի ուտիցէք, զի զատիկ Տեառն է։
Եւ եղիցի ձեզ պահեալ մինչեւ ի չորս եւ ի տասն աւուր ամսոյս այսորիկ. եւ զենցեն զնա ամենայն բազմութիւն ժողովրդեան որդւոցն Իսրայելի ընդ երեկս։
Եւ եղեւ յամսեանն առաջնում յամի երկրորդի ելանելոյ նոցա յերկրէն Եգիպտացւոց՝՝ յամսամտին կանգնեցաւ խորանն։
Յամսեանն առաջնում յամսամտի ամսոյն կանգնեսցես զխորանն, զյարկ վկայութեանն։
Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի յանապատին Սինայի, ի խորանին վկայութեան, ի միում՝ ամսեանն երկրորդի, յամին երկրորդի ելանելոյ նոցա յերկրէն Եգիպտացւոց, ասէ.