Եւ եղեւ ի հասարակ գիշերի եւ Տէր եհար զամենայն անդրանիկ յերկրին Եգիպտացւոց, յանդրանկանէ անտի փարաւոնի որ նստէր յաթոռ նորա, մինչեւ յանդրանիկ գերւոյն որ կայր ի վիրապի, եւ զամենայն անդրանիկ անասնոց։
Եւ զշաբաթս իմ ետու նոցա լինել նշանակ ընդ իս եւ ընդ նոսա, ճանաչել նոցա թէ ես եմ Տէր որ սրբեմ զնոսա։ Եւ ասացի ցտունն Իսրայելի յանապատի անդ թէ՝ Ի հրամանս իմ գնացէք, եւ ոչ գնացին. եւ՝ Զիրաւունս իմ պահեցէք, առնել զնոսա, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք։՝՝
Զի իմ է ամենայն անդրանիկ. յաւուր յորում հարի զամենայն անդրանիկ յերկրին Եգիպտացւոց, սրբեցի ինձ զամենայն անդրանիկս Իսրայելի ի մարդոյ մինչեւ յանասուն. իմ լիցին. զի ես եմ Տէր։
իսկ ո՛րչափ սաստիկ պատժոց արժանի համարիցիք զայն, որ զՈրդին Աստուծոյ առ ոտն եհար. եւ զարիւն նորոյ ուխտին խառնակ համարեցաւ որով սրբեցաւն, եւ զՀոգին շնորհաց թշնամանեաց։