Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԹԻՒՔ 5:9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

9 Եւ ամենայն պտուղ ըստ ամենայնի որ սրբիցի յորդւոցն Իսրայելի զոր ինչ մատուցանիցեն Տեառն, քահանային եղիցի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԹԻՒՔ 5:9
19 Iomraidhean Croise  

Եւ եղիցի Ահարոնի եւ որդւոց նորա օրէն յաւիտենական առ ի յորդւոցն Իսրայելի. զի այն է նոցա հաս, եւ եղիցի նուէր յորդւոցն Իսրայելի ի զենլեաց փրկութեանց իւրեանց, նուէր՝՝ նոցա Տեառն։


Եւ կերիջիք զայն ի սուրբ տեղւոջ, զի օրէն քեզ լինիցի այն, եւ օրէն որդւոց քոց ի պտղոց անտի Տեառն. զի այնպէս հրամայեալ է ինձ։


Եւ զերբուծ զնուիրին եւ զերի հասին՝՝ կերիջիք ի սուրբ տեղւոջ դու եւ որդիք քո եւ տուն քո ընդ քեզ. զի օրէն քեզ է այն, եւ օրէն որդւոց քոց տուաւ ի զոհից փրկութեան որդւոցն Իսրայելի։


Զերին զհասի եւ զերբուծն նուիրի ի վերայ ընծայից՝՝ ճարպոյն մատուսցեն նուէր նուիրել՝՝ առաջի Տեառն. եւ եղիցի քեզ եւ որդւոց քոց եւ դստերաց քոց ընդ քեզ՝ օրէն յաւիտենական, զոր օրինակ հրամայեաց Տէր Մովսիսի։


Քահանայն որ մատուցանիցէ զայն՝ կերիցէ. ի սուրբ տեղւոջ կերիցէ, ի սրահի խորանին վկայութեան։


Եւ զերին զաջոյ տայցէք հաս քահանային ի զոհից փրկութեան ձերոյ։


Զի զերբուծն վերադրաց եւ զերին նուիրացն առի ես յորդւոցն Իսրայելի ի զոհիցն փրկութեան ձերոյ, եւ ետու զայն՝՝ Ահարոնի քահանայի եւ որդւոց նորա, օրէն յաւիտենական յորդւոցն Իսրայելի։


Զամենայն ինչ հաս՝՝ ի սրբութեանցն զոր հանիցեն Տեառն որդիքն Իսրայելի՝ քեզ ետու եւ որդւոց քոց եւ՝՝ ուստերաց եւ դստերաց քոց ընդ քեզ, օրէն յաւիտենական. քանզի ուխտ աղի է առաջի Տեառն, քեզ եւ զաւակի քում յետ քո՝՝։


Եւ ետ Մովսէս զհասն Տեառն զնուէրն Աստուծոյ՝ Եղիազարու քահանայի, որպէս հրաման ետ Տէր Մովսիսի։


Ապա թէ չիցէ ոք առնն մերձաւորիչ հատուցանել նմա զյանցանաց նորա, եւ ընդ յանցանացն որ ինչ ընծայիցի Տեառն՝ այն քահանային եղիցի, բաց ի խոյէ քաւութեանն որով քաւիցէ վասն իւր։


Բայց զսրբութիւնսն քո որ լինիցին քեզ, եւ զուխտսն քո զոր ուխտիցես, առեալ եկեսցես ի տեղին զոր ընտրեսցէ Տէր Աստուած քո իւր՝ կոչել զանուն իւր ի վերայ նորա՝՝։


Lean sinn:

Sanasan


Sanasan