Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԹԻՒՔ 33:2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

2 Եւ գրեաց Մովսէս զչուս նոցա եւ զբանակետղս իւրեանց բանիւ Տեառն. եւ այս են բանակետղք գնացից նոցա։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԹԻՒՔ 33:2
8 Iomraidhean Croise  

Եւ ասէ Տէր ցՄովսէս. Գրեա զայդ առ ի յիշատակ ի գիրս, եւ տուր յականջս Յեսուայ, զի ջնջելով ջնջեցից զյիշատակ Ամաղեկայ յերկրէ ի ներքոյ երկնից։


Եւ չուեցին որդիքն Իսրայելի՝՝ ըստ բանի Տեառն ի ձեռն Մովսիսի։


Եւ հարկանիցէք զերկրորդ փողն ազդեցութեան, եւ չուեսցեն բանակքն բանակեալք ընդ հարաւ։ Եւ հարկանիցէք զերրորդ փողն ազդեցութեան, եւ չուեսցեն բանակքն բանակեալք ընդ ծովակողմն։ Եւ հարկանիցէք զչորրորդ փողն ազդեցութեան, եւ չուեսցեն բանակքն բանակեալք ընդ հիւսիսի.՝՝ ազդեցութեան փող հարկանիցեն ի չուելն իւրեանց։


Եւ այս են բանակետղք որդւոցն Իսրայելի՝ յորմէ հետէ ելին յերկրէն Եգիպտացւոց հանդերձ զօրուն իւրեանց ի ձեռն Մովսիսի եւ Ահարոնի։


Չուեցին յՌամեսսեայ յամսեանն առաջնում, ի հնգետասաներորդում աւուր ամսոյն առաջնոյ. զայգոյ զատկին ելին որդիքն Իսրայելի բարձրացեալ ձեռամբ առաջի ամենայն Եգիպտացւոցն.


(Մետասանօրեայ ճանապարհ ի Քորեբայ ցլեառն Սէիր՝՝ մինչեւ ցԿադեսբառնեայ)։


Եւ ասէ ցիս Տէր. Գնա չուեա առաջի ժողովրդեանդ այդորիկ, եւ մտցեն եւ ժառանգեսցեն զերկիրն զոր երդուայ հարցն դոցա տալ դոցա։


Lean sinn:

Sanasan


Sanasan