Եւ օրն առաջին կոչեսցի սուրբ, եւ օրն եւթներորդ նուիրեալ եղիցի ձեզ՝՝ սուրբ. զամենայն գործ սպասու մի՛ գործիցէք ի նմա, բայց միայն որ գործիցի ամենայն անձին՝՝ այն միայն գործեսցի ձեզ։
Եւ զտօն ամարայնոյ, առաջնոյ արմտեաց քոց, արասցես զգործոց քոց,՝՝ որ ինչ վարեալ իցէ յանդի քում, եւ զտօն կատարածի ելից՝՝ տարւոյն՝ ի ժողովել գործոց քոց յանդէ։
Խօսեաց ընդ որդիսն Իսրայելի եւ ասասցես ցնոսա. Յորժամ մտանիցէք յերկիրն զոր ես տաց ձեզ, եւ հնձիցէք զհունձս նորա, բերիցէք զորայն, զպտուղ հնձոց ձերոց, առ քահանայն.