Իբրեւ տեսին որդիք մարգարէիցն որ յԵրիքով ի հանդիպոյն, եւ ասեն. Հանգեաւ ոգին Եղիայի ի վերայ Եղիսէի. եւ եկին ընդ առաջ նորա, եւ երկիր պագին նմա ի վերայ երկրի։
եւ իջից անդր եւ խօսեցայց ընդ քեզ. եւ առից ի Հոգւոյդ որ ի քեզ է եւ արկից զնոքօք. եւ բարձցեն ընդ քեզ զյանդգնութիւն ժողովրդեանդ այդորիկ, եւ ոչ կրեսցես զդոսա դու միայն։
Եւ կացցէ առաջի Եղիազարու քահանայի, եւ հարցցեն ի նմանէ զիրաւունս յայտնութեանց՝՝ առաջի Տեառն. ըստ բանի բերանոյ նորա ելանիցեն, եւ ըստ բանի բերանոյ նորա մտանիցեն, ինքն եւ որդիքն Իսրայելի միաբան եւ ամենայն ժողովուրդն։