արկջիք զնա ի վիճակս, ձեզ եւ եկացն, պանդխտացն որ ի միջի ձերում, որք ծնան որդիս ի միջի ձերում. եւ եղիցին ձեզ իբրեւ այդրէնածինք ի մէջ որդւոցն Իսրայելի, եղիցին ընդ ձեզ, կերիցեն ժառանգութեամբ՝՝ ի մէջ ազգացդ Իսրայելի։
Ըստ ցեղից ձերոց, ըստ բազմաց՝ բազմացուցանիջիք զկալուածս իւրեանց, եւ ըստ սակաւուց՝ սակաւացուսջիք զկալուածս իւրեանց. որպէս ելանիցէ յանուն ուրուք՝ անդ լինիցի. ըստ ցեղից նահապետութեան ձերոյ ժառանգեսջիք։
եւ ասեն. Տեառնդ մերում հրաման ետ Տէր տալ զերկիրն ժառանգութեան վիճակ որդւոցն Իսրայելի. եւ տեառնդ հրաման ետ Տէր տալ ժառանգութիւն դստերացն Սաղպաադու եղբօր մերում.՝՝
Ընդդէմ դարձան որդիքն Յովսեփայ Յեսուայ եւ ասեն. Ընդէ՞ր ժառանգեցուցեր մեզ մի ժառանգութիւն եւ մի վիճակ, եւ ես ժողովուրդ բազում եմ, եւ Աստուած օրհնեաց զիս։