Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԹԻՒՔ 26:20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

20 Եւ եղեն որդիք Յուդայի ըստ գնդից իւրեանց. Սեղովմ, եւ գունդ մի Սեղովմայ. Փարէս, եւ գունդ մի Փարեսի. Զարա, եւ գունդ մի Զարայի։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԹԻՒՔ 26:20
18 Iomraidhean Croise  

Եւ ասէ Յուդա ցԹամար նու իւր. Նիստ այրի ի տան հօր քո՝ մինչեւ եղիցի մեծ Սելովմ որդի իմ. զի ասէր թէ գուցէ եւ նա եւս մեռանիցի որպէս եւ եղբարքն նորա։ Գնաց Թամար եւ նստաւ ի տան հօր իւրոյ։


Եւ եհան զհանդերձս այրութեան իւրոյ յինքենէ, արկաւ տեռ եւ զարդարեցաւ, եւ նստաւ առ դրան Ենանու յանցս Թամնայ. զի ետես եթէ մեծ եղեւ Սելովմ, եւ նա ոչ տայր զնա նմա կին։


Եւ յաւել դարձեալ ծնաւ որդի, եւ կոչեաց զանուն նորա Սելովմ. եւ նա էր ի Քասբի յորժամ ծնաւ զնոսա։


Եւ որդիք Յուդայ՝ Էր եւ Աւնան եւ Սելովմ եւ Փարէս եւ Զարա. եւ մեռան Էր եւ Աւնան յերկրին Քանանացւոց. եւ եղեն որդիք Փարեսի՝ Ասրովմ եւ Յամուէլ։


Յուդա, զքեզ օրհնեսցեն եղբարք քո. ձեռք քո ի վերայ թիկանց թշնամեաց քոց. երկիր պագցեն քեզ որդիք հօր քո։


Որդիք Սեղումայ. որդւոյ Յուդայ՝ Էր հայր Ղեքադայ, եւ Ղադաա հայր Մարեսայ. եւ ծնունդք նոցա՝ Եբդաթ, Աբուստան, Նեսոբա՝՝


Եւ Գովթի՝ որդի Ամիութայ, որդւոյ Ամարեայ, որդւոյ Փարեսի, որդւոյ Յուդայ։


Եւ ի Սեղոմայ՝ անդրանիկ նորա Ասեա, եւ որդիքն նորա։


Եւ Փաթաւա որդի Մեսիզաբեղայ, Զարեհ որդի Յուդայ, որ ի ձեռանէ թագաւորին ունէր զամենայն կազմած, եւ բնակէր յագարակի իւրում։


Եւ որք նստան յԵրուսաղէմ, էին յազգէն Յուդայ եւ Բենիամինի։ Եւ այս են յորդւոցն Յուդայ. Աթեէ որդի Ոզիայ, որդի Զաքարեայ, որդի Ամարեայ, որդի Սափատեայ, որդի Մաղէեղայ յորդւոցն Փարեսայ,


Ամենայն որդիք Փարեսի որ նստան յԵրուսաղէմ, չորեքհարեւր վաթսուն եւ ութ՝ արք զօրաւորք։


Եւ եղեն որդիք Փարեսի. Ասրովն, եւ գունդ մի Ասրովնի. Յամուէլ, եւ գունդ մի Յամուելի։


Յուդա ծնաւ զՓարէս եւ զԶարա ի Թամարայ. Փարէս ծնաւ զԵզրովն. Եզրովն ծնաւ զԱրամ.


որ Ամինադաբայն, որ Արամայն, որ Ադմեայն, որ Առնեայն,՝՝ որ Եսրովմայն, որ Փարեսին, որ Յուդային,


յազգէն Յուդայ՝ երկոտասան հազար կնքեալ, յազգէն Ռուբենի՝ երկոտասան հազար կնքեալ, յազգէն Գադայ՝ երկոտասան հազար կնքեալ,


Lean sinn:

Sanasan


Sanasan