Պանդխտեաց յերկրիս յայսմիկ, եւ եղէց ընդ քեզ եւ օրհնեցից զքեզ. զի քեզ եւ զաւակի քում տաց զամենայն զերկիրս զայս, եւ հաստատեցից զերդումն իմ զոր երդուայ Աբրահամու հօր քում։
Եւ ես աւասիկ ընդ քեզ եմ պահել զքեզ յամենայն ճանապարհս քո յոր եւ գնասցես. եւ դարձուցից զքեզ յերկիրս յայս. զի ոչ թողից զքեզ մինչեւ արարից զամենայն ինչ զոր խօսեցայ ընդ քեզ։
Եւ պատասխանի ետ սպառազէնն յորոյ արքայ յենոյր ի ձեռն նորա՝ Եղիսէի եւ ասէ. Եթէ սահանս յերկինս արասցէ Տէր, միթէ լինիցի՞ բանդ այդ։ Եւ ասէ Եղիսէ. Ահա տեսցես աչօք քովք, եւ անտի մի՛ կերիցես։
եւ ոչ փոքրկացան՝՝ այսոքիկ առաջի քո, Աստուած. եւ խօսեցար յաղագս տան ծառայի քո յերկարագոյն, եւ հայեցար դու յիս տեսլեամբ մարդոյ. բարձրացուցեր դու զիս՝՝, Տէր Աստուած։
այնպէս եղիցի բանն իմ որ ելանէ ի բերանոյ իմմէ. մի՛ դարձցի դատարկ՝ մինչեւ կատարեսցէ զոր ինչ կամիցիմ. եւ դիւրեցից զճանապարհս քո, եւ զճանապարհս իմ պահեսցես՝՝։