Եւ եկն Աստուած առ Բաղաամ ի գիշերին եւ ասէ ցնա. Եթէ կոչել զքեզ եկեալ են արքդ այդոքիկ, արի երթ զկնի դոցա. բայց զբանն զոր ես խօսեցայց ընդ քեզ՝ զայն արասցես։
Եւ բարկացաւ սրտմտութեամբ Աստուած ընդ երթալն նորա. եւ եկաց հրեշտակ Աստուծոյ լինել նմա բանսարկու. եւ նա հեծեալ էր ի վերայ իշոյ իւրոյ, եւ երկու պատանիք նորա ընդ նմա։
Եւ ասէ հրեշտակն Աստուծոյ ցԲաղաամ. Երթ դու ընդ արսդ ընդ այդոսիկ, բայց բանի զոր ես ասացից քեզ, այնմ զգոյշ լինիջիր խօսելոյ։ Եւ գնաց Բաղաամ ընդ իշխանսն Բաղակայ։
վասն զի ոչ ելին ընդ առաջ ձեր հացիւ եւ ջրով ի ճանապարհի ելանելոյն ձերոյ յԵգիպտոսէ. եւ զի ի վարձու կալան վասն քո զԲաղաամ որդի Բէովրայ ի Միջագետաց անիծանել զքեզ.