16 Եկին առ Բաղաամ եւ ասեն ցնա. Այսպէս ասէ Բաղակ Սեպփովրեան. Աղաչեմ զքեզ, մի՛ դանդաղիցիս գալ առ իս.
Եւ պատուէր ետ Աբիսողոմ մանկտւոյ իւրում եւ ասէ. Տեսէք, յորժամ զուարթասցի սիրտն Ամոնայ ի գինւոյ, եւ ասացից ձեզ. Հարէք զԱմոն եւ սպանէք զնա, մի՛ երկնչիք. զի ո՞չ ապաքէն ես իցեմ որ հրամայիցեմ ձեզ. քաջալերեցարուք եւ լերուք յորդիս զօրութեան։
Եւ յաւել առաքել Բաղակ իշխանս բազումս եւ պատուականագոյնս քան զնոսա։
զի պատուելով պատուեցից զքեզ, եւ զոր ինչ ասիցես արարից քեզ. եւ արդ եկ անէծ ինձ զժողովուրդս զայս։
Եւ ասէ Բաղակ ցԲաղաամ. Ո՞չ առաքեցի առ քեզ կոչել զքեզ. ընդէ՞ր ոչ գայիր առ իս. որպէս թէ ո՞չ էի արդեւք կարող պատուել զքեզ։