եւ ասէ ցիս. Որդի մարդոյ, տեսե՞ր զտեղի՝՝ աթոռոյ իմոյ եւ զտեղի հետոց ոտից իմոց, որովք բնակեսցէ անուն իմ ի մէջ տանն՝՝ Իսրայելի յաւիտեան, եւ մի՛ եւս պղծեսցեն տունն Իսրայելի զանուն իմ սուրբ, ինքեանք եւ առաջնորդք իւրեանց պոռնկութեամբ իւրեանց եւ սպանութեամբք իշխանացն որ ի մէջ նոցա.
եւ կացուսցես զՂեւտացիսն ի վերայ խորանին վկայութեան, եւ ի վերայ ամենայն կահի նորա, եւ ի վերայ ամենայնի որ ինչ է ի նմա. նոքա բարձցեն զխորանն եւ զամենայն զկահ նորա, եւ նոքա պաշտեսցեն ի նմա, եւ շուրջ զխորանաւն բանակեսցին։
Միայն թէ արժանի աւետարանին գնայցէք. զի եթէ՛ գայցեմ եւ տեսանիցեմ զձեզ, եւ եթէ՛ հեռի իցեմ եւ լսիցեմ զձէնջ զի հաստատուն կայցէք ի մի հոգի, եւ միով շնչով նահատակիցիք ի հաւատս աւետարանին.
բայց հեռագոյն լինիցի ընդ ձեզ եւ ընդ նոսա՝ որչափ կանգունք երկուց հազարաց. զտեղի առնուցուք՝՝ եւ ոչ մերձենայցէք ի նա, զի գիտիցէք զճանապարհն ընդ որ երթայցէք. զի ոչ էք երթալոց զճանապարհ երեկին եւ եռանդի՝՝։