Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԹԻՒՔ 17:2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

2 Խօսեաց դու ընդ որդիսդ Իսրայելի, եւ առցես ի նոցանէ գաւազանս ըստ տանց նահապետաց իւրեանց՝ յամենայն իշխանաց իւրեանց, ըստ տանց ազգաց իւրեանց՝ երկոտասան գաւազան. եւ զիւրաքանչիւր անուն գրեսցես ի վերայ գաւազանի իւրոյ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԹԻՒՔ 17:2
18 Iomraidhean Croise  

Մի՛ պակասեսցէ իշխան ի Յուդայ, եւ մի՛ պետ յերանաց նորա, մինչեւ եկեսցեն նմա հանդերձեալքն՝՝, եւ նա է ակնկալութիւն հեթանոսաց։


Եւ այս էր համար՝՝ քահանայիցն ըստ տանց տոհմիցն, եւ Ղեւտացիքն ի հանապազորդեան պաշտամանն ի քսանամենից եւ ի վեր, ի կարգի ըստ համարուն.


Մեծ են գործք Տեառն, եւ քննեալ են յամենայնի կամք նորա։


Մեծ արար Տէր զառնել իւր ընդ մեզ, եւ մեք եղաք բերկրեալք։


Եւ օծցես ի նմանէ զխորան վկայութեանն եւ զտապանակ վկայութեանն,


Եւ զգաւազանդ որ դարձաւ յօձ՝՝ առցես ի ձեռին քում, որով արասցես նշանս։


Ասէ ցնա Տէր. Զի՞նչ է այդ որ ի ձեռին քում է։ Եւ նա ասէ՝ Գաւազան։


Եւ ել հուր յընտիր ընտիր գաւազանաց նորա, եւ եկեր զնա. եւ ոչ գոյր ի նմա գաւազան զօրութեան. ազգ յառակս ողբոց՝՝ եւ յողբս եղիցի։


զի սպանցես զսպանումն՝ սրեաց, ջինջ լեր, պատրաստեաց ի հաշումն, կոտորեա, արհամարհեա. որդեակ իմ, յապաւեա զամենայն ծառ։


Եւ զի՞նչ է, ապրիցի՞ ազգն. ոչ եղիցի՝՝, ասէ Տէր Տէր։


Արածեա զժողովուրդ քո գաւազանաւ ցեղիցդ քոց, եւ զխաշինս՝՝ ժառանգութեան քո, որ բնակեալ են առանձինն յանտառի ի մէջ Կարմեղայ, արածեսցին ի Բասան, եւ ի Գաղաադ ըստ աւուրցն յաւիտենից։


Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.


Եւ զանունն Ահարոնի գրեսցես ի վերայ իւրոյ գաւազանի եւ իցէ գաւազան մի ըստ ցեղից Իսրայելի՝ զոր ի տանց նահապետաց իւրեանց տացեն՝՝.


Եւ եղեւ յաւուր յորում կատարեաց Մովսէս առ ի կանգնելոյ զխորանն, եւ օծ զնա եւ զամենայն սպասս նորա, եւ զզոհանոցն եւ զամենայն սպաս նորա, եւ օծ զնոսա եւ սրբեաց զնոսա,


Lean sinn:

Sanasan


Sanasan