39 եւ լինիցի այն ձեզ ի ծոպսն, եւ տեսանիցէք զայն եւ յիշիցէք զամենայն զպատուիրանս Տեառն առնել զնոսա. եւ ոչ խոտորիցիք զկնի մտաց եւ աչաց ձերոց, որով դուքն պոռնկիք զկնի նոցա.
Ուրախ լեր, երիտասարդ, ի մանկութեան քում, եւ զուարճացուսցէ զքեզ սիրտ քո յաւուրս մանկութեան քո. եւ գնա դու ի ճանապարհս սրտի քո ամբիծ, եւ ի տեսիլ աչաց քոց. եւ գիտասցես թէ վասն այսր ամենայնի ածցէ զքեզ Աստուած ի դատաստան։
Եւ յիշեսցեն զիս ապրեալքն ձեր ի մէջ ազգաց ուր գերեցան ի նոսա. զի երդուայ ես՝՝ սրտի նոցա շնացելոյ եւ ապստամբելոյ յինէն, եւ աչաց նոցա պոռնկացելոց զհետ գնացիցն իւրեանց, եւ կոծեսցին յերեսս իւրեանց, վասն չարեացն զոր արարին յամենայն գարշելիսն իւրեանց եւ յամենայն ի գնացս իւրեանց՝՝։
Դատեցարուք ընդ մօր ձերում, դատեցարուք, զի այն ոչ է իմ կին, եւ ես ոչ եմ այր նորա. եւ բարձից զպոռնկութիւն նորա յերեսաց իմոց, եւ զշնութիւն նորա՝՝ ի միջոյ ստեանց իւրոց։
եւ եղիցի եթէ լուիցէ զպատգամս նզովիցս այսոցիկ, եւ խոկասցի ի սրտի իւրում եւ ասիցէ. Քաւութիւնք եղիցին՝՝ ինձ, եթէ ես ըստ մոլորութեան սրտի իմոյ գնայցեմ. զի մի՛ կորուսանիցէ մեղաւորն զանմեղն՝՝.