Մի՛ երկիր պագանիցես նոցա, եւ մի՛ պաշտեսցես զնոսա. զի ես եմ Տէր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս հարանց որդւոց, յերիս եւ ի չորս ազգս ատելեաց իմոց։
Եւ ել Ահարոն քահանայ ի լեառնն հրամանաւ Տեառն եւ մեռաւ անդ, ի քառասներորդի ամի ելանելոյ որդւոցն Իսրայելի յերկրէն Եգիպտացւոց, յամսեանն հինգերորդի, որ օր մի էր ամսոյն։
Եւ եղեւ ի քառասներորդում ամի, յամսեանն մետասաներորդում, որ օր մի էր ամսոյն, խօսեցաւ Մովսէս ընդ ամենայն որդիսն Իսրայելի, ըստ ամենայնի որպէս պատուիրեաց նմա Տէր առ նոսա,
Եւ աւուրք որչափ անկան մեզ ի գնալն մեզ ի Կադեսբառնեայ մինչեւ անցաք ընդ ձորն Զարեդ, երեսուն եւ ութ ամ. մինչեւ անկաւ ամենայն ազգ արանց պատերազմողաց ի բանակէ անտի, որպէս երդուաւ նոցա Աստուած։
զի Տէր Աստուած մեր օրհնեաց զքեզ յամենայն գործս ձեռաց քոց. ծանիր զիարդ անցեր ընդ անապատն մեծ եւ ահագին. ահա քառասուն ամ Տէր Աստուած քո ընդ քեզ է, եւ ոչ իւիք կարօտացար։
Եւ յիշեսցես զամենայն ճանապարհն զոր ած զքեզ Տէր ընդ անապատն, զի լլկիցէ զքեզ եւ փորձիցէ զքեզ, եւ ճանաչիցէ թէ զի՛նչ կայցէ ի սրտի քում, եթէ պահեսցես զպատուիրանս նորա եւ թէ ոչ։
Եւ արդ կերակրեաց զիս Տէր, որպէս ասաց, այս ամ քառասներորդ հինգերորդ է յորմէ հետէ խօսեցաւ Տէր զբանս զայս ընդ Մովսիսի. եւ շրջեցաւ Իսրայէլ յանապատին. եւ արդ աւասիկ եմ ես այսօր ամաց ութսուն եւ հնգից.