Զքաղաքն եւ զժողովուրդն իմ՝՝ չար՝ որք ոչ կամէին լսել բանից իմոց, որք գնան ըստ յօժարութեան սրտից իւրեանց չարաց, եւ երթան զհետ աստուածոց օտարաց ծառայել նոցա եւ երկիր պագանել. եղիցին իբրեւ զսփածանելիդ զայդ՝ որ ոչ իմիք է պիտանացու։
Եւ դառնացուցին զիս տունն Իսրայելի յանապատին. ըստ հրամանաց իմոց ոչ գնացին, եւ զիրաւունս իմ մերժեցին, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք, եւ զշաբաթս իմ պղծեցին յոյժ. եւ ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ յանապատին սատակել զնոսա։
թէ տեսանիցեն զերկիրն զոր երդուայ հարցն նոցա. այլ որդիք նոցա որ են աստ ընդ իս, որ ոչ գիտեն զչար կամ զբարի, ամենայն մանուկ տխմար, նոցա տաց զերկիրն.՝՝ եւ ամենեքին որ բարկացուցին զիս՝ ոչ տեսցեն զնա.