33 Եւ զարհուրեցուցին երկրաւն զոր լրտեսեցին՝ զորդիսն Իսրայելի եւ ասեն. Երկիրն ընդ որ մեք անցաք լրտեսել զնա, երկիր մարդածախ է բնակչաց իւրոց. եւ ամենայն ազգն զոր տեսաք ի նմա՝ արք յաղթահասակք են.
Եւ սկայք էին ի վերայ երկրի յաւուրսն յայնոսիկ. եւ յետ այնորիկ իբրեւ մտանէին որդիքն Աստուծոյ առ դստերսն մարդկան, եւ ծնան իւրեանց որդիս. նոքա էին սկայքն որ յաւիտենից արք անուանիք։
Նա եհար զայրն Եգիպտացի զայր երեւելի հինգկանգնեան, եւ ի ձեռն Եգիպտացւոյն նիզակ իբրեւ զստորի ոստայնանկաց. եւ էջ առ նա Բանեա բրաւ, եւ եհան ի ձեռանէ Եգիպտացւոյն զնիզակն, եւ սպան զնա նիզակաւն նորին։
Արդ յո՞ ելանիցեմք. եւ եղբարք ձեր զանգիտեցուցին զսիրտս ձեր եւ ասեն. Ազգ մեծ եւ բազում եւ զօրագոյն քան զմեզ, եւ քաղաքք մեծամեծք եւ պարսպաւորք մինչեւ յերկինս. այլ եւ որդիս սկայից՝՝ տեսաք մեք անդ։
Զի Ովգ միայն արքայ Բասանու մնաց յՌափայնոց անտի. եւ գահոյք նորա գահոյք երկաթիք, եւ ահա է այն յամրոցի որդւոցն Ամոնայ. ինն կանգուն երկայնութիւն նորա եւ չորք կանգունք լայնութիւն նորա, սկայից կանգնով։
Եւ եկն Յեսու ի ժամանակին յայնմիկ եւ սատակեաց զԵնակիմսն ի լեռնակողմն Քեբրոնի եւ՝՝ Դաբիրայ, եւ յԱնովբայ եւ յամենայն լեռնէն Իսրայելի եւ յամենայն լեռնէն Յուդայ, հանդերձ քաղաքօք նոցա, եւ սատակեաց զնոսա Յեսու։
Եւ այժմ խնդրեմ ի քէն զլեառնն զայն, որպէս ասաց Տէր յաւուր յայնմիկ. զի դու ինքնին լուար զբանս զայս յաւուր յայնմիկ. եւ արդ աւանիկ Ենակիմք են անդ, եւ քաղաքք ամուրք եւ մեծամեծք. արդ եթէ Տէր ընդ իս է,՝՝ սատակեցից զնոսա, որպէս ասաց ինձ Տէր։