Եւ Աբեսսա ի Յեսբէ՝՝, որ էր ի ծննդոցն Ռափայ, եւ կշիռ նիզակի նորա յերեքհարեւր սկեղէ կուռ պղնձոյ, եւ ինքն ունէր ընդ մէջ իւր թուր, եւ խորհէր հարկանել զԴաւիթ։
Եւ զարհուրեցուցին երկրաւն զոր լրտեսեցին՝ զորդիսն Իսրայելի եւ ասեն. Երկիրն ընդ որ մեք անցաք լրտեսել զնա, երկիր մարդածախ է բնակչաց իւրոց. եւ ամենայն ազգն զոր տեսաք ի նմա՝ արք յաղթահասակք են.
Արդ յո՞ ելանիցեմք. եւ եղբարք ձեր զանգիտեցուցին զսիրտս ձեր եւ ասեն. Ազգ մեծ եւ բազում եւ զօրագոյն քան զմեզ, եւ քաղաքք մեծամեծք եւ պարսպաւորք մինչեւ յերկինս. այլ եւ որդիս սկայից՝՝ տեսաք մեք անդ։
Եւ այժմ խնդրեմ ի քէն զլեառնն զայն, որպէս ասաց Տէր յաւուր յայնմիկ. զի դու ինքնին լուար զբանս զայս յաւուր յայնմիկ. եւ արդ աւանիկ Ենակիմք են անդ, եւ քաղաքք ամուրք եւ մեծամեծք. արդ եթէ Տէր ընդ իս է,՝՝ սատակեցից զնոսա, որպէս ասաց ինձ Տէր։