Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -




ԹԻՒՔ 11:23 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

23 Եւ ասէ Տէր ցՄովսէս. Միթէ ձեռն Տեառն չիցէ՞ բաւական. այժմ գիտասցես եթէ հասանիցէ ի վերայ քո բանս իմ, եթէ ոչ։

Faic an caibideil Dèan lethbhreac




ԹԻՒՔ 11:23
21 Iomraidhean Croise  

Միթէ տկարանայցէ՞ առ ի յԱստուծոյ բան. ի ժամանակի յայսմիկ դարձայց առ քեզ ի սոյն աւուրս՝՝, եւ եղիցի Սառայի որդի։


Եւ ասէ սպասաւորն նորա. Զի՞նչ տաց զայս առաջի հարիւրոց արանցդ։ Եւ ասէ. Տուր ժողովրդեանդ եւ կերիցեն. զի այսպէս ասէ Տէր. Կերիցեն եւ նշխարեսցեն։


Եւ պատասխանի ետ սպառազէնն յորոյ արքայ յենոյր ի ձեռն նորա՝ Եղիսէի եւ ասէ. Եթէ սահանս յերկինս արասցէ Տէր, միթէ լինիցի՞ բանդ այդ։ Եւ ասէ Եղիսէ. Ահա տեսցես աչօք քովք, եւ անտի մի՛ կերիցես։


Եւ ասէ Տէր ցՄովսէս. Այժմ տեսցես զինչ արարից ընդ փարաւոն. զի հզօր ձեռամբ արձակեսցէ զդոսա, եւ բարձրացեալ բազկաւ հանցէ զդոսա յերկրէ իւրմէ։


Զի եկի, եւ ոչ գոյր մարդ. կոչեցի, եւ ոչ ոք էր որ լսէր. միթէ ո՞չ կարէ փրկել ձեռն իմ՝՝, կամ ո՞չ զօրեմ ապրեցուցանել. ահա կշտամբութեամբ իմով աւերեցից զծով, եւ զգետս ապականեցից. եւ ցամաքեսցին՝՝ ձկունք նոցա ի ջուրցն պակասութենէ, եւ մեռցին ի ծարաւոյ։


Միթէ ո՞չ իցէ կարօղ ձեռն Տեառն փրկել, կամ ծանրացո՞յց ինչ զունկն իւր զի մի՛ լուիցէ։


Միթէ իցե՞ս իբրեւ զմարդ որ ննջէ՝՝, կամ իբրեւ զայր որ ոչ կարէ ապրեցուցանել. եւ դու ի միջի մերում ես, Տէր, եւ անուն քո կոչեցեալ է ի վերայ մեր. մի՛ մոռանար զմեզ։


Որ եսդ Տէր Տէր, դու արարեր զերկինս եւ զերկիր զօրութեամբ քո մեծաւ եւ բազկաւ քով բարձու. զի ոչինչ է բան որ ծածկիցի ի քէն.


Ահա ես Տէր Աստուած ամենայն մսեղեաց. միթէ թաքչիցի՞ ամենայն բան յինէն։


Քանզի ես Տէր խօսեցայ զբանս իմ, խօսեցայ եւ արարից, եւ ոչ եւս յերկարեցից. զի յաւուրս ձեր, տուն դառնացողաց, խօսեցայ զբանն, եւ արարից ասէ Ադոնայի Տէր։


Ես Տէր խօսեցայ. եւ եկեսցէ, եւ արարից եւ ոչ խորշեցայց, եւ ոչ ողորմեցայց, եւ ոչ մխիթարեցայց. այլ ըստ ճանապարհաց քոց եւ ըստ գնացից քոց դատեցայց զքեզ՝՝, ասէ Ադոնայի Տէր։ Վասն այդորիկ ես դատեցայց զքեզ ըստ արեանց քոց, եւ ըստ խորհրդոց քոց դատեցայց զքեզ, պիղծդ եւ անուանարկ, որ յաճախեցեր ի դառնութիւնս։՝՝


Որ ասաց թէ՝ Տուն Իսրայելի բարկացոյց զՈգի Տեառն, եթէ այս գնացք նորա իցեն, ոչ են բարւոք բանք նորա ընդ նմա, եւ ոչ ուղիղ գնացեալ է առաջի իմ ժողովուրդ իմ։


միթէ արջառ եւ ոչխա՞ր սպանանիցի եւ բաւական լինիցի նոցա, կամ թէ ամենայն ձո՞ւկն ծովու ժողովիցի եւ բաւական լինիցի նոցա։


Ոչ իբրեւ զմարդ է Աստուած ի զարթնուլ, եւ ոչ իբրեւ զորդի մարդոյ ի սպառնալ. դու ասացեր թէ ոչ՝՝ արասցէ, խօսեսցի եւ ոչ՝՝ կացուսցէ։


Հայեցաւ ի նոսա Յիսուս եւ ասէ. Առ ի մարդկանէ այդ անկար է, այլ առ յԱստուծոյ՝ ամենայն ինչ զօրաւոր։


Երկինք եւ երկիր անցցեն, եւ բանք իմ մի՛ անցցեն։


զի ոչ տկարասցի առ յԱստուծոյ ամենայն բան։


Lean sinn:

Sanasan


Sanasan