22 միթէ արջառ եւ ոչխա՞ր սպանանիցի եւ բաւական լինիցի նոցա, կամ թէ ամենայն ձո՞ւկն ծովու ժողովիցի եւ բաւական լինիցի նոցա։
Եւ պատասխանի ետ սպառազէնն յորոյ արքայ յենոյր ի ձեռն նորա՝ Եղիսէի եւ ասէ. Եթէ սահանս յերկինս արասցէ Տէր, միթէ լինիցի՞ բանդ այդ։ Եւ ասէ Եղիսէ. Ահա տեսցես աչօք քովք, եւ անտի մի՛ կերիցես։
Եւ արդ ուստի՞ է ինձ միս՝ տալ ամենայն ժողովրդեանս այսմիկ, զի լան զինեւ եւ ասեն. Տուր մեզ միս զի կերիցուք։
Եւ ասէ Մովսէս. Վեցհարեւր հազար հետեւակաց է ժողովուրդն յորոց միջի եմ ես, եւ դու ասես՝ Միս տաց նոցա եւ կերիցեն ամսօրեայ ժամանակ.
Եւ ասէ Տէր ցՄովսէս. Միթէ ձեռն Տեառն չիցէ՞ բաւական. այժմ գիտասցես եթէ հասանիցէ ի վերայ քո բանս իմ, եթէ ոչ։
Ասեն ցնա աշակերտքն. Իսկ արդ մեզ յանապատի աստ ուստի՞ իցէ այնչափ հաց՝ մինչ յագեցուցանել զայսչափ ժողովուրդ։
Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. Դուք տուք դոցա ուտել։ Ասեն ցնա. Երթիցուք գնեսցո՞ւք երկերիւր դահեկանի հաց, եւ տացուք դոցա ուտել։
Պատասխանի ետուն նմա աշակերտքն նորա. Ուստի՞ կարես յագեցուցանել զդոսա հացիւ յանապատի աստ։
Եւ ասէ Զաքարիա ցհրեշտակն. Եւ ի՞ւ գիտացից զայդ. զի ես ծեր եմ, եւ կին իմ անցեալ զաւուրբք իւրովք։
Եւ ասէ Մարիամ ցհրեշտակն. Զիա՞րդ լինիցի ինձ այդ, քանզի զայր ոչ գիտեմ։
Է աստ պատանեակ մի, որ ունի հինգ նկանակ գարեղէն եւ երկուս ձկունս, այլ այն զի՞նչ է առ այդչափ մարդիկդ։